ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին, ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է- 2

Նիկոլը, եթե որոշել է Հայաստանը դնել դագաղում ու հանձնել Ալիևին,  ինքը կարող է ավելի շուտ հայտնվել դագաղում. ինքնապաշտպանության իրավունքը սրբազան է- 2
21.03.2024 | 13:55

Հաղորդում հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

«Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու,

Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու»:

Հովհաննես Թումանյան

Լավ, մի պահ ենթադրենք, թե պատերազմից խուսափելու միակ ելքը Նիկոլի ասածն է՝ Հայաստանի գյուղերն ու համայնքապատկան տարածքներն Ադրբեջանին հանձնելը, իսկ կա՞ որևէ երաշխիք, որ Բաղանիսը և Ոսկեվանն իրենց տարածքներով, Ոսկեպարի և Կիրանցի տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո թշնամին Հայաստանից այլ բնակավայրեր, տարածքներ չի պահանջելու և ստանալու, դարձյալ առաջխաղացում չի ունենալու սահմանում, կամ պատերազմ չի սկսելու:

Ի պատասխան վերոնշյալ հարցի, Նիկոլը հանդիպմանն ասել է, որ երաշխիքներ չկան, սակայն հույս կա, որ Ադրբեջանը այդպես չի վարվի։ Դարձյալ լկտիաբար ստել է Նիկոլը. չկա ու չի՛ կարող լինել այդպիսի որևէ հույս: Հայադավ սրիկան մոռացե՞լ է 2023 թ. ապրիլի 12-ին «Ազգային ժողով» կոչվածում կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ հարցուպատասխանի ժամանակ իր հայտարարությունը, ուղղակի խոստովանությունը , որ Ադրբեջանի ուխտադրուժ պահվածքն իր և իրենց համար եղել է լիովին կանխատեսելի: Եթե թշնամու պահվածքը, վարքագիծն ուխտադրուժ է, ի՞նչ է փոխվել, Ալիև՞ն է փոխվել այս 1 տարվա ընթացքում, Հայաստանի և հայերիս թիվ 1 ներքին թշնամին այդ ի՞նչ հույսի մասին է բարբաջում:

Տավուշի մարզի գյուղերը թշնամուն հանձնելու Նիկոլի այս մտադրությունը հիշեցնում է Թումանյանի գրածը՝ «Ա՛խ, դու՛, կկու՛, հիմա՜ր կկու, /Քանի՞ փոքրիկ ձագ ունես դու», այսինքն՝ կկվի ձագերին ուտելու եկած աղվեսի հարցումը կկվին, միայն թե այն տարբերությամբ, որ կկվի փոխարեն ոչ թե թեկուզ հիմար, բայց իր ձագերի (իր ղեկավարած երկրի բնակավայրերի) ճակատագրով իսկապես մտահոգ մեկն է, այլ աղվեսի (Ալիևի) կամակատար ու հանցակից Նիկոլը:

Հետո՞ ինչ, որ Բաղանիս, Ոսկեվան գյուղերը նախկինում ադրբեջանաբնակ, ավելի ճիշտ, մասամբ ադրբեջանաբնակ են եղել: Նիկոլն այդ տրամաբանությամբ, պատճառաբանությամբ վաղը կամ մյուս օրն Արարատի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզի բազմաթիվ գյուղեր էլ կհանձնի մեր թշնամուն, իր բարեկամին, կասի՝ նախկինում ադրբեջանաբնակ են եղել: ՈՒ՞մ հայտնի չէ, թե Ադրբեջանի ղեկավարությունը խորհրդային տարիներին ժողովրդագրական ինչ քաղաքականություն էր իրականացնում՝ այդ կերպ խաղաղորեն գրավելով Հայաստանը:

Ոչ միայն որևէ երաշխիք չկա, որ Ադրբեջանը Բաղանիսը, Ոսկեվանը ստանալուց հետո չի պահանջելու ու ստանալու Տավուշի մարզի այլ գյուղեր, նաև՝ Տիգրանաշենն Արարատի մարզից, այլև դրանում որևէ կասկած չկա, եթե մենք հիմա վերոնշյալ գյուղերի, տարածքների հանձնումը թույլ տանք Նիկոլին և իր ոհմակին:

Ավելին, Նիկոլը կարո՞ղ է որևէ երաշխիք տալ, որ Ադրբեջանը նշված մարզերից բազմաթիվ գյուղեր ստանալուց և Հայաստանը ծայրահեղ խոցելի վիճակում դնելուց հետո, հետագայում դարձյալ նույն՝ պատերազմի սպառնալիքով չի պահանջելու ու ստանալու նաև Վարդենիսը, ինչպես իրենք են անվանում, Բասարգեչարը, Սևանա լիճը և գրեթե ամբողջ Գեղարքունիքի մարզը (Գյոքչան), վերջում էլ՝ Երևանը (Էրիվանը)… Իհարկե՛, չի կարող, եթե ինչ- որ բան էլ բարբաջի, հերթական անգամ ստած ու կեղծած կլինի, այնպես որ, Նիկոլի «տանք, որ պատերազմ չլինի» պատճառաբանությունը սկզբունքորեն անընդունելի է, որևէ քննադատության չի դիմանում, իսկ թե ինչ պետք է անել պատերազմը կանխելու համար, հոդվածի նախորդած մասում արդեն նշեցինք:

Իշխանության ներկայացուցիչները նույնպես փոխանակ պատերազմը կանխելու միակ ճանապարհն ընտրելու և անհապաղ գործնական քայլեր կատարելու, վարչապետի պաշտոնը զբաղեցնողից պահանջելու, որ նա շտապ դիմի ՌԴ և ՀԱՊԿ ղեկավարներին, ճիշտ հակառակ կերպ են վարվում՝ չթողնելով այլ հետևություն կատարելու հնարավորություն, բացի նրանից, որ կամ մանկուրտ են, կամ տխմար, կամ պետական դավաճան, կամ էլ պետական դավաճանի կույր կամակատար:

Նիկոլի ոհմակից, օրինակ, «Ազգային ժողով» կոչվածում ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երեկ լրագրողների հետ զրույցում պատասխանելով Տավուշի գյուղերի հանձման մասին հարցերին, ասել է՝ դա կարող է դիտվել որպես միակողմանի քայլ, թող այդպես դիտվի, տեսնենք՝ միջազգային հանրությունն ինչ է ասում: Աղազարյանն այսպիսով նախ խոստովանել է, որ խոսքը ոչ թե փոխզիջման, այլ Հայաստանի կողմից միակողմանի զիջման մասին է, բայց ի՞նչ է նշանակում՝ թե դա կարող է դիտվել որպես միակողմանի քայլ, թող այդպես դիտվի: Ի՞նչ է՝ Հայաստանը Նիկոլի միջոցով պատգամավոր դարձած այս երկոտանու և Նիկոլի ՔՊ- ական ոհմակի մյուս ներկայացուցիչների պապի բոստա՞նն է, որ վերցնեն և Ալիևին ինչ- որ մասեր նվիրեն՝ հանրային կարծիքի հետ լկտիաբար հաշվի չնստելով (թող այդպես դիտվի):

Ինչ վերաբերում է Աղազարյանի խոսքի շարունակությանը՝ տեսնենք՝ միջազգային հանրությունն ինչ է ասում, ապա, ի՞նչ է, կո՞ւյր են, մտավոր հետամնա՞ց, թե՞ մանկուրտ, քանի՞ անգամ պետք է տեսնեն՝ հասկանալու համար, որ «միջազգային հանրություն» կոչվածը հօգուտ Հայաստանի գործնականում ոչինչ չի անելու, «լավագույն դեպքում» բավարարվելու է Ադրբեջանին դատապարտող սին հայտարարություններով, անպտուղ կոչերով: Քառասունչորսօրյա պատերազմը, Բերձորի (Լաչինի միջանցքի) շրջափակումը, 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա և ԱՀ հայաթափումը ՔՊ- ական ոհմակի համար միջազգային հանրության վերաբերմունքի առումով դաս չեղա՞վ:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7648

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ